Մատչելիության հղումներ

Մակրոնն ու Սթարմերը հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն


Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը Փարիզում, 17-ը փետրվարի, 2025թ․
Ֆրանսիայի նախագահն ու Մեծ Բրիտանիայի վարչապետը Փարիզում, 17-ը փետրվարի, 2025թ․

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հաջորդ շաբաթ կայցելեն Վաշինգտոն՝ քննարկելու Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերը, հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։

Ուկրաինական պատերազմին վերջ տալու դիվանագիտական ջանքերը վերջին օրերին ակտիվացել են։ Ֆրանսիայում եվրոպական երկրների ղեկավարներն այս շաբաթ արդեն երկու հանդիպում են անցկացրել, Սաուդյան Արաբիայում էլ հանդիպում էին ԱՄՆ-ի և Ռուսաստանի ներկայացուցիչները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, թե Լոնդոնը պատրաստ է զինվորներ ուղարկել Ուկրաինա։

«Ես պատրաստ եմ դիտարկել բրիտանական ուժեր ուղարկելու հնարավորությունը՝ մյուսների հետ միասին, եթե լինի կայուն խաղաղության համաձայնագիր: Սակայն, պետք է աջակցություն լինի ԱՄՆ-ից, քանի որ ԱՄՆ-ի անվտանգության երաշխիքները Ռուսաստանին արդյունավետ կերպով զսպելու միակ միջոցն է», - ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր հերթին ռուս-ամերիկյան բանակցություններից հետո հայտարարել է, թե Վաշինգտոնը դեմ չէ, եթե Եվրամիությունն այդ խաղաղապահ առաքելությունն իր ուսերին վերցնի։

Ամերիկացի պաշտոնյաները, միևնույն ժամանակ, մի քանի անգամ հստակ հայտարարել են, որ Նահանգները չի պատրաստվում մասնակցել հնարավոր խաղաղապահ առաքելությանը և դեմ է նաև, որ այն գործի ՆԱՏՕ-ի հովանու ներքո։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG