Մատչելիության հղումներ

Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Մոսկվայի համար․ Լավրով


Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրով, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի միջուկային հռետորաբանությունը սպառնալիք է Ռուսաստանի համար, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

«Եթե նա մեզ համարում է սպառնալիք, Եվրոպական երկրների, Մեծ Բրիտանիայի առաջանորդների նիստ է հրավիրում, ասում է, որ անհրաժեշտ է միջուկային զենք կիրառել, պատրաստվում է միջուկային զենք կիրառել Ռուսաստանի դեմ, դա, իհարկե, սպառնալիք է», - ասել է Լավրովը:

Մակրոնը չորեքշաբթի երեկոյան հեռուստաուղերձի ժամանակ հայտարարեց, որ Ռուսաստանից բխող սպառնալիքի և ԱՄՆ-ի քաղաքականության հնարավոր փոփոխությունների պատճառով նախաձեռնելու է քննարկում, որպեսզի Ֆրանսիան, որպես միջուկային տերություն, երաշխավորի Եվրամիության մյուս երկրների անվտանգությունը։

Մակրոնը նաև շեշտել է, որ միջուկային զենք կիրառելու որոշումը կմնա բացառապես Ֆրանսիայի նախագահի իրավասությունների շրջանակում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG