Մատչելիության հղումներ

ՄԱԿ-ը ողջունում է Գազայում պոլիոմելիտի դեմ պայքարի առաջընթացը և հրադադարի կոչ անում


Գազայի հատված, արխիվ
Գազայի հատված, արխիվ

Պաղեստինի հարցերով ՄԱԿ-ի գլխավոր գործակալությունը չորեքշաբթի հայտարարել է, որ զգալի առաջընթաց է գրանցել Գազայի հատվածում երեխաներին պոլիոմիելիտի դեմ պատվաստելու հարցում։ Կառույցը միաժամանակ կոչ է արել մշտական հրադադար հաստատել՝ հումանիտար ճգնաժամը թեթևացնելու համար:

Գործակալությունը հայտնում է, որ մոտ 187 հազար երեխա ստացել է պատվաստանյութը Գազայի կենտրոնական շրջաններում:

Քարոզարշավը սկսվել է անցյալ ամիս մի տղայի մոտ պոլիոմելիտի դեպքի հայտնաբերմամբ, որը Գազայում առաջինն էր վերջին 25 տարվա ընթացքում:

Տեղացիներն ասում են, որ պոլիոմելիտի վերադարձի հիմնական պատճառն առողջապահական համակարգի փլուզումն է և Գազայի հիվանդանոցների մեծ մասի ոչնչացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG