Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի շուրջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նիստ է հրավիրել, մասնակցում են նաև Իսրայելի ու Լիբանանի ներկայացուցիչները։
«Մերձավոր Արևելքում մոլեգնող հրդեհները արագ դժոխքի են վերածվում»,- ընդգծել է կառույցի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը՝ հորդորելով դադարեցնել ռազմական գործողությունները Լիբանանում ու հրադադար սահմանել Գազայում։
«Մերձավոր Արևելքում ակն ընդ ական բռնությունների շղթան պետք է դադարի», - ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։
Իր այս ելույթում Գուտերեշը խստորեն դատապարտել է Իրանի հրթիռային հարձակումը Իսրայելի վրա։