Մատչելիության հղումներ

Ուկրաինան կարող է հաղթել ՆԱՏՕ-ի կողմից ամուր աջակցությամբ. Ստոլտենբերգ


Յենս Ստոլտենբերգի այցը Չեխիայի Սենատ, Պրահա, 30 մայիսի, 2024թ.
Յենս Ստոլտենբերգի այցը Չեխիայի Սենատ, Պրահա, 30 մայիսի, 2024թ.

Ուկրաինան դեռ կարող է հաղթել Ռուսաստանի դեմ պատերազմում, «բայց միայն ՆԱՏՕ-ի դաշնակիցների կողմից ամուր շարունակական աջակցությամբ», այդ մասին այսօր Պրահայում գումարված ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների համաժողովից առաջ ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

ՆԱՏՕ-ի 32 անդամ երկրների արտգործնախարարներն այսօր և վաղը Պրահայում քննարկելու են հուլիսին Վաշինգտոնում կայանալիք գագաթնաժողովի կազմակերպմանն առնչվող հարցեր:

ԱՄՆ մայրաքաղաքում ՆԱՏՕ-ի քննարկումների առանցքային թեման Ուկրաինայի պատերազմը կլինի:

Այս ամսվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Reuters-ին տված հարցազրույցում ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել օգնությունը և պատերազմին ներգրավվածության աստիճանը, քանի որ ուկրաինական բանակն ավելի քան 1000 կիլոմետրի հասնող ռազմաճակատի գծի ամբողջ երկայնքով հայտնվել է հետզհետե աճող ճնշման տակ:

Ուկրաինայի զինված ուժերի այս դիրքային նահանջը ռազմաճակատում հաջողությունների բացակայությունը բացատրվում է զինամթերքի ու սպառազենի մատակարարումների ամիսներ տևած ձգձգումներով:

XS
SM
MD
LG