Մատչելիության հղումներ

Մահացել է ֆրանսիացի ազգայնականների նախկին առաջնորդ Ժան-Մարի Լե Պենը


96 տարեկանում մահացել է Ֆրանսիայի ազգայնականներին միավորող «Ազգային ճակատ» կուսակցության հիմնադիր Ժան-Մարի Լե Պենը։ Այս մասին հաղորդում է AFP գործակալությունը՝ նշելով, որ Լե Պենի մահը վրա է հասել Օ-դե-Սեն դեպարտամենտում գտնվող հիվանդանոցներից մեկում։

Լե Պենը Ֆրանսիայի վերջին գաղութային պատերազմների՝ Հնդկաչինում ու Ալժիրում տեղի ունեցած ռազմական գործողությունների մասնակից էր։ 1972 թվականին նա հիմնադրել էր «Ազգային ճակատ» կուսակցությունը, 1974 թվականից ի վեր հինգ անգամ մասնակցել էր նախագահական ընտրություններին։ Ամենամեծ հաջողության Ժան-Մարի Լե Պենը հասել էր 2002 թվականին՝ դուրս գալով նախագահական ընտրությունների երկրորդ փուլ և պարտվել այն ժամանակ գործող նախագահ Ժակ Շիրակին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG