Մատչելիության հղումներ

Մահացել է դերասանուհի Դայան Քիթոնը


Դերասանուհի Դայան Քիթոն, 2022թ.
Դերասանուհի Դայան Քիթոն, 2022թ.

Կալիֆորնիայում 79 տարեկանում վախճանվել է ամերիկացի հայտնի դերասանուհի, «Կնքահայրը» և «Էննի Հոլ» ֆիլմերի աստղ Դայան Քիթոնը, հաղորդում է People-ը՝ վկայակոչելով ընտանիքի ներկայացուցչին:

«Տվյալ պահին հավելյալ մանրամասներ չեն հրապարակվում՝ դերասանուհու ընտանիքը մեծ վշտի պահին խորհրդապահություն է խնդրել», - ասված է հրապարակման մեջ:

Դայան Քիթոնը ծնվել է 1946 թվականին Լոս Անջելեսում, ճանաչում է ձեռք բերել 1970-ականներին` «Կնքահայրը» ֆիլմում խաղացած դերի և Վուդի Ալենի հետ համագործակցության շնորհիվ: 1977 թվականին «Օսկար» է ստացել կնոջ լավագույն դերակատարման համար՝ Վուդի Ալենի «Էննի Հոլ» ֆիլմում, արժանացել է այլ հեղինակավոր մրցանակների ևս, այդ թվում՝ երկու անգամ «Ոսկե գլոբուս»-ի:

Քիթոնը նաև ռեժիսոր էր, սցենարիստ, պրոդյուսեր և լուսանկարիչ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG