Մատչելիության հղումներ

Էմանյուել Մակրոնը Ելիսեյան պալատում ընդունել է Ջո Բայդենին


Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ջիլ Բայդենը Ելիսեյան պալատում, Փարիզ, 8-ը հունիսի, 2024թ.
Բրիջիտ Մակրոնը, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ջիլ Բայդենը Ելիսեյան պալատում, Փարիզ, 8-ը հունիսի, 2024թ.

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր Փարիզի Ելիսեյան նախագահական պալատում ընդունել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին:

Երկու նախագահներն աշխատանքային ճաշի ընթացքում մտքեր են փոխանակել փոխադարձ առևտրի, ինչպես նաև Ուկրաինայի և Գազայի հատվածի պատերազմների կարգավորման վերաբերյալ:

Նախագահներին պալատում ընկերակցել են առաջին տիկնայք՝ Բրիջիթ Մակրոնը և Ջիլ Բայդենը:

Նախօրեին Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահները Նորմանդիայում մասնակցել են 1944 թվականի հունիսի 6-ի Ափհանման 80-ամյակին նվիրված հանդիսավոր արարողություններին:

Բայդենը Մակրոնին Վաշինգտոնում վերջին անգամ Սպիտակ տանը հյուրընկալել է 2022 թվականին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG