Մատչելիության հղումներ

«Լուկոյլ»-ը հայտարարել է, թե ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել Իրաքի նավթահանքում. Reuters


«Լուկոյլ»-ը հայտարարել է, թե ֆորսմաժորային իրավիճակ է ստեղծվել Իրաքի «Արևմտյան Քուրնա-2» նավթահանքում, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Որպես պատճառ նշվում են արևմտյան պատժամիջոցները, որոնք զգալիորեն բարդացրել են ռուսական նավթային հսկայի գործունեությունը։

Երեք աղբյուրներ, մասնավորապես, հայտնել են, որ Իրաքը դադարեցրել է «Լուկոյլ»-ին կանխիկ վճարումները։

Շաբաթներ առաջ Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ սահմանեց ռուսական «Լուկոյլի» և «Ռոսնեֆտի» նկատմամբ՝ Ուկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու ուղղությամբ բավարար քայլեր չձեռնարկելու համար։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG