Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ներում է շնորհել
երկու կաթոլիկ քահանաների, որոնք ազատազրկվել էին «պետության դեմ լուրջ հանցագործությունների» համար։
65-ամյա Հենրիխ Ակալատովիչը 11 տարվա ազատազրկման էր դատապարտվել Լեհաստանի և Վատիկանի օգտին լրտեսության մեղադրանքով, Անջեյ Յուխնևիչը այս տարվա սկզբին դատապարտվել էր 13 տարվա ազատազրկման՝ անչափահասների նկատմամբ բռնություն գործադրելու համար։ Երկու դեպքում էլ եկեղեցականները հերքում են առաջադրված մեղադրանքները։
Ըստ պետական լրատվամիջոցների, Լուկաշենկոն ներում է շնորհել՝ ի նշան մեծահոգության և «Վատիկանի հետ շփումների ինտենսիվացման»։ Մինչ այդ՝ անցած ամիս, Հռոմի պապ Լեոն Մինսկ էր գործուղել իր դեսպանորդ կարդինալ Կլաուդիո Գուջերոտիին։
Անած տարվանից Լուկաշենկոն ազատ է արձակել մի քանի հարյուր բանտարկյալների՝ Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու նպատակով։ Այսօր նա հայտարարել է, թե ծրագրում է հաջորդ ամիս հանդիպել ամերիկացի պաշտոնյաների հետ։ Թե կոնկրետ ում և ինչ օրակարգով՝ Լուկաշենկոն չի հստակեցրել։