Մատչելիության հղումներ

Լուկաշենկոն հայտարարել է, որ բժշկական հետազոտություն է անցել և առողջական խնդիր չունի


Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ կյանքում առաջին անգամ բժշկական ամբողջական հետազոտություն է անցել, և համաձայն դրա՝ ինքն առողջական լուրջ խնդիրներ չունի։

«Աստված գիտի՝ ինչ ասես նրանք չարեցին ինձ հետ։ Նույնիսկ ուղեղս ստուգեցին։ Ամեն ինչ նորմալ է», - ասել է նա։

Վերջին տարիներին պարբերաբար հարցեր էին բարձրացվում Լուկաշենկոյի առողջական վիճակի շուրջ։ Այդ կասկածներն ուժգնացել էին 2023-ին Մոսկվա կատարած այցի ժամանակ, երբ նա բաց էր թողել Հաղթանակի տոնի միջոցառումների մի մասը, հանդես չէր եկել ելույթով։

Լուկաշենկոն ասել է, որ նույնիսկ Բելառուսի բարեկամ երկրներում գործող հատուկ ծառայություններն են հետաքրքրվել իր առողջությամբ։

Բելառուսի ղեկավարը իշխանության ղեկին է դեռ 1994 թվականից:

Արևմտյան երկրները վաղուց են քննադատում նրան մարդու իրավունքների խախտումների համար, այդ թվում՝ ընդդիմադիրների բանտարկման և այլախոհությունը ճնշելու քայլերի պատճառով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG