«Բելառուսում միջուկային մեծ զինանոց կա», - այսօր Բորիսով քաղաք կատարած այցի ժամանակ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Ես մի քանի տասնյակ միջուկային մարտագլխիկներ եմ ներկրել Բելառուս։ Ոմանք ասում են՝ թե դա կատակ է։ Ո՛չ, դա կատակ չէ, պարզապես այդ մարդիկ չեն նկատել, թե ինչպես են միջուկային մարտագլխիկները մուտք գործել Բելառուսի տարածք», - հայտարարել է Լուկաշենկոն։