Մատչելիության հղումներ

Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը Ախթալայի ԼՀԿ ղեկավարության հետ քննարկում են գործադուլավորների պահանջները


Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, արխիվ
Ախթալայի լեռնահարստացման կոմբինատը, արխիվ

Այս պահին Լոռու մարզպետն ու Ալավերդու համայնքապետը հանդիպում են «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ ղեկավարության հետ՝ վերջին օրերին գործադուլ հայտարարած մոտ 50 աշխատողների պահանջները քննարկելու համար: Այս մասին «Ազատությանը» հայտնեց Ախթալայի վարչական ղեկավար Սևակ Սարգսյանը:

Արդեն մի քանի օր է ընկերությանը պատկանող հանքի մոտ 50 աշխատակիցներ գործադուլ են հայտարարել, աշխատավարձի բարձրացում են պահանջում:

Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի արտաքին կապերի պատասխանատու Գագիկ Շահնազարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ բանակցում են գործադուլավորների հետ՝ հասկանալու նրանց պահանջները: Թե որքանով են ընդունելի աշխատակիցների՝ աշխատավարձի բարձրացման հետ կապված պահանջները, Շահնազարյանն ասաց՝ եզրահանգում կանեն բանակցություններն ավարտելուց հետո:

Գործադուլի դուրս եկած հանքափորների հետ բանակցություններին զուգահեռ՝ երեկ ընկերությունն իրենց էջերում հորատող բանվորների աշխատանքի հրավիրելու հայտարարություն է տարածել:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG