Մեծ Բրիտանիայի հատուկ ծառայությունները հայտարարել են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ կասկածվող երեք անձանց ձերբակալության մասին։
Լոնդոնի ոստիկանության պնդմամբ՝ «Ազգային անվտանգության մասին» օրենքի շրջանակներում ձերբակալվել են 48, 45 և 44 տարեկան տղամարդիկ, որոնք գործել են Ռուսաստանի շահերից ելնելով։ Ձերբակալությունները իրականացվել են Լոնդոնի կենտրոնական և արևմտյան թաղամասերում, իրականացվել են նախ խուզարկություններ։
Ձերբակալվածների ինքնությունն ու քաղաքացիությունը բրիտանացի իրավապահները առայժմ չեն բացահայտում։