Մատչելիության հղումներ

«Լոնդոնում Կիևին տրված խոստումները չեն օգնի խաղաղ կարգավորմանը»․ Պեսկով


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Շաբաթավերջին Լոնդոնում Ուկրաինային նվիրված գագաթնաժողովի ժամանակ Կիևին տրվող ֆինանսավորումն ավելացնելու եվրոպացի առաջնորդների խոստումները չեն օգնի հակամարտության խաղաղ կարգավորմանը, հայտարարել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

ՌԴ նախագահի խոսնակն ասել է, որ գագաթնաժողովի արդյունքներն, այդ թվում՝ Բրիտանիայի՝ 2 միլիարդ դոլար արժողությամբ հակաօդային պաշտպանության հրթիռների գործարքը, թույլ կտան շարունակել ռազմական գործողությունները։

«Չափազանց կարևոր է, որ ինչ-որ մեկը ստիպի Զելենսկուն փոխել իր դիրքորոշումը և ձգտել խաղաղության», - ասել է Պեսկովը։

Միացյալ Նահանգների և Ուկրաինայի նախագահների՝ Սպիտակ տան սկանդալային հանդիպումից երկու օր անց Կանադայի և եվրոպական մի շարք երկրների առաջնորդներ, նրանց մեջ նաև Ուկրաինայի նախագահը, Մեծ Բրիտանիայի վարչապետի հրավերով Լոնդոնում ավելի քան երկու ժամ քննարկել են, թե ինչպես դադարեցնել Ուկրաինայում պատերազմը, ինչպես բարձրացնել Եվրոպայի պաշտպանունակությունը և խաղաղության ցանկացած համաձայնագրի շրջանակում ինչպես Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքներ ստանալ ԱՄՆ-ից:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարեց, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը Ուկրաինային կօգնի, որպեսզի այն 1,6 միլիարդ ֆունտ ստեռլինգին համարժեք հինգ հազար հակաօդային պաշտպանության հրթիռներ գնի, որոնք կարտադրվեն Բելֆաստում՝ նաև աշխատատեղեր ստեղծելով Մեծ Բրիտանիայի պաշտպանության ոլորտում:

Ըստ վարչապետի՝ դրա նպատակն է հնարավորինս ուժեղացնել Ուկրաինայի դիրքերը, որպեսզի այն կարողանա բանակցել ուժի դիրքերից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG