Լոնդոնում դանակահարել են երկու հրեա տղամարդու, ինչի առիթով Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը «խորը մտահոգություն» է հայտնել։
Հրեական Shomrim անվտանգային կամավորական կազմակերպությունը սոցցանցերում հրապարակում էր արել, որ դանակով զինված մարդը «փորձել է դանակահարել հրեա անցորդների»։ Այդ անձին նախ վնասազերծել են կազմակերպության անդամները, ինչից հետո ոստիկանները կիրառել են էլեկտրաշոկեր և ձերբակալել նրան։
«Կարծում եմ՝ բոլորս պետք է անենք հնարավոր ամեն ինչ՝ աջակցելու հետաքննությանը և հստակ ցույց տալու մեր վճռականությունը՝ պայքարելու նման հանցագործությունների դեմ, որոնց վերջին շրջանում չափազանց հաճախ ենք ականատես լինում»,- ասել է Մեծ Բրիտանիայի վարչապետը։
Լոնդոնի հրեական համայնքը վերջին շրջանում դարձել է մի շարք հարձակումների թիրախ։