Լիտվայի կառավարությունը չեղարկել է ազատ վիզային ռեժիմը դիվանագիտական անձնագիր ունեցող վրաց պաշտոնյաների և դիվանագետների համար։ Այս մասին տեղեկացրել է բալթյան հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը՝ նշելով, որ դա արվել է Եվրամիության խորհրդի կողմից հունվարին կայացված որոշման հիման վրա։
Պաշտոնական Վիլնյուսի պնդմամբ՝ Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչները, ԱԳՆ աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները զրկվում են առանց վիզայի Լիտվա այցելելու, ինչպես նաև երկրաժամկետ վիզաների համար դյուրացված կարգով դիմելու հնարավորությունից։
Ավելի վաղ նույնատիպ որոշում էր կայացրել Էստոնիայի կառավարությունը։
Բալթյան պետությունների ներկայացուցիչների պնդմամբ՝ այս որոշումները կայացվել են «արևմտամետ ցուցարարների դեմ վրացական ոստիկանության կողմից անհամաչափ ուժի կիրառման և այդ արարքների համար պատասխանատուներին չպատժելու պատճառով»։