Մատչելիության հղումներ

Լիբիայում սպանվել է Մուամար Քադաֆիի որդին

Լիբիա - Ձերբակալված Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, նոյեմբեր, 2011թ.
Լիբիա - Ձերբակալված Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, նոյեմբեր, 2011թ.

Սպանվել է Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդիներից Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին, հաղորդում են համաշխարհային, տեղական և արաբական առաջատար լրատվամիջոցները: France-Presse գործակալությունը վկայակոչում է Սաիֆ Քադաֆիի ազգականներին և նրա խորհրդական Աբդալա Օթման Աբդուռահիմին:

Ազգականներից Համիդ Քադաֆին լիբիական արբանյակային Al Ahrar հեռուստաալիքին ասել է. - «Սաիֆ ալ-Իսլամը զոհվեց նահատակի պես»:

Սաուդյան Արաբիայի Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ 53-ամյա Սաիֆ ալ-Իսլամին հրազենով սպանել են Լիբիայի արևմտյան Զինթան քաղաքից ոչ հեռու՝ իր այգում, ուր թափանցել են չորս հանցագործներ:

Կրտսեր Քադաֆիի ֆրանսիացի փաստաբանը France-Presse-ի հետ զրույցում հաստատել է այդ տեղեկատվությունը՝ նշելով, որ առայժմ հայտնի չէ, թե ով կարող է կանգնած լինել սպանության հետևում և որոնք են հարձակվողների շարժառիթները: Մոտ տասն օր առաջ Սաիֆ Քադաֆիի մերձավորներից մեկը փաստաբանին ասել է, որ «նա անվտանգության հետ կապված խնդիրներ ունի»:

Սաիֆ ալ-Իսլամ Քադաֆին Լիբիան 1979-2011 թվականներին կառավարած Մուամար Քադաֆիի երկրորդ որդին է, պետական պաշտոններ չի զբաղեցրել, բայց մինչև Քադաֆիի ռեժիմի անկումը ղեկավարել է արտաքին քաղաքական բանակցությունները և ներքին հարցեր: Ռեժիմի անկումից հետո Սաիֆ Քադաֆիին ձերբակալել էին և մահվան դատապարտել խաղաղ բնակիչների դեմ հանցագործությունների մեղադրանքով; 2017-ին հայտնի դարձավ, որ նա ազատ է արձակվել:



XS
SM
MD
LG