Մատչելիության հղումներ

Լիբանանյան լրատվամիջոցները հաղորդում են Բեյրութին Իսրայելի հարվածների մասին


Բեյրութի թաղամասերից մեկը, 19-ը փետրվարի, 2025թ․
Բեյրութի թաղամասերից մեկը, 19-ը փետրվարի, 2025թ․

Լիբանանյան պաշտոնական լրատվամիջոցները հաղորդում են Իսրայելի օդային հարվածի մասին, որը թիրախավորել է Բեյրութի հարավային թաղամասերից մեկը։ Սա նոյեմբերին կնքված հրադադարից ի վեր Իսրայելի առաջին հարձակումն է։

«Իսրայելական ռազմական ինքնաթիռները հարվածել են Բեյրութի հարավային արվարձանում գտնվող Հադաթ թաղամասին», - հայտնում է Լիբանանի ազգային լրատվական գործակալությունը։

Լիբանանյան աղբյուրների համաձայն Հադաթ թաղամասը խիտ բնակեցված տարածք է, որտեղ բազմաթիվ բնակելի շենքեր և դպրոցներ կան։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG