Մատչելիության հղումներ

Լիբանանը կկրկնապատկի ջանքերը, որպեսզի Իսրայելը դուրս գա իր տարածքից. վարչապետ

Լիբանանը կկրկնապատկի ջանքերը՝ ապահովելու Իսրայելի լիակատար դուրսբերումն իր տարածքներից և լիբանանցի գերիների ազատ արձակումը, հայտարարել է այդ երկրի վարչապետը այն բանից հետո, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը հայտարարեցին, որ համաձայնության են եկել խաղաղության շրջանակային համաձայնագրի շուրջ:

Նավաֆ Սալամը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև խաղաղության շրջանակային համաձայնագրով «կհաջողվի վերջ դնել այս պատերազմին և դադարեցնել սպանությունները, ավերածությունները, տեղահանությունները և լիբանանցիներին պատճառված ողջ ողբերգությունն ու ցավը»։

«Մենք անհամբեր սպասում ենք, որ մեր ժողովուրդը կկարողանա անվտանգ և արժանապատվորեն վերադառնալ իրենց քաղաքներ և գյուղեր հնարավորինս արագ, և կակտիվացնենք մեր ջանքերը գործընկերների հետ՝ վերակառուցման համար անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար»,- հայտարարել է նա և շնորհակալություն հայտնել «բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեցան այս արդյունքին հասնելու գործում»։

Իսրայելը Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա» շարժման դեմ արդեն մի քանի ամիս ռազմական գործողություններ է իրականացնում Լիբանանի հարավում և անվտանգության գոտի է ստեղծել, որպեսզի, ինչպես իրենք են պնդում, երկրի հյուսիսային շրջանները պաշտպանի Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված խմբավորման հարվածներից:

XS
SM
MD
LG