Մատչելիության հղումներ

Լիբանանը հայտնում է իսրայելական դրոնի հարվածի հետևանքով երեք զոհի մասին


Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնում է այսօր երկրի հարավում իսրայելական դրոնի հարվածի հետևանքով երեք զոհի մասին։ Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ Մայս ալ-Ջաբալ քաղաքում իսրայելական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է մարդատար մեքենա՝ «սպանելով մեկ լիբանանցու և երկու սիրիացու»։

Լիբանանում ամիսներ տևած ռազմական գործողություններից հետո անցած նոյեմբերին «Հեզբոլա» խմբավորումն ու Իսրայելը համաձայնել են հրադադար հաստատել, սակայն կողմերը շարունակաբար միմյանց մեղադրում են կրակի դադարեցման ռեժիմը խախտելու համար:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG