Մատչելիության հղումներ

Լիբանանը հաղորդում է իսրայելական նոր հարվածների մասին

Լիբանան, հունիսի 9,2026թ.
Լիբանան, հունիսի 9,2026թ.

Լիբանանի պետական լրատվամիջոցները հաղորդում են երկրի հարավում Իսրայելի կողմից իրականացված նոր հարվածների մասին։ Մինչ այդ Իսրայելի բանակը հորդորել էր լիբանանյան մոտ քսան բնակավայրերի, այդ թվում՝ Նաբաթիե քաղաքի բնակիչներին տարհանվել։

«Հանուն Ձեր անվտանգության, դուք պետք է անմիջապես լքեք ձեր տները և տեղափոխվեք Զահրանի գետի հյուսիս», - X-ում գրել է Իսրայելի բանակի խոսնակը, հավելելով՝ «Յուրաքանչյուր ոք, ով գտնվում է «Հեզբոլա»-ի օբյեկտների կամ ռազմական կայանների մոտակայքում, վտանգում է իր կյանքը»։

Իսրայելը և «Հեզբոլան» պատերազմի մեջ են մարտի սկզբից, երբ Լիբանանում գործող խմբավորումը հրթիռային հարվածներ հասցրեց Իսրայելին՝ Իրանի դեմ սկսված պատերազմից ու Գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի սպանությունից հետո։

Իսրայելի պատասխան հարվածներից Լիբանանում սպանվել է ավելի քան 3700 մարդ, հայտնում են տեղի իշխանությունները։

Ապրիլին կողմերի միջև հրադադար էր հաստատվել, որը, սակայն, չի պահպանվել։

XS
SM
MD
LG