Լիբանանն ապագա չի ունենա, եթե շարունակի կապված լինել Իրանի հետ, Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ում Իսրայելի դեսպանը։
Յեխիել Լեյթերը միաժամանակ պնդել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները «ոչ մի կապ չունեն Լիբանանի հետ»։
«Այստեղ գլխավոր խնդիրն այն է, որ Իրանը փորձում է Միացյալ Նահանգների հետ բանակցությունները կապել Լիբանանի հետ, և դրանք որևէ կապ չունեն Լիբանանի հետ», - ասել է նա։
«Երբ մենք հարվածում ենք «Հեզբոլա»-ին, դա որևէ կապ չունի Իրանի հետ։ Նրանք պետք է հեռու մնան դրանից», - հավելել է դեսպանը։
Իրանը պնդում է, որ Լիբանանն իր «դիմադրության առանցքի» մաս է, հետևաբար խաղաղության ցանկացած գործարք պետք է վերաբերի նաև Լիբանանին, ինչին դեմ է Իսրայելը։