Լիբանանի պետական լրատվամիջոցները հայտնել են, որ չորեքշաբթի օրը իսրայելն ավիահարվածներ է հասցվել է երկրի արևելքում գտնվող Բաալբեկ շրջանի ուղղությամբ, այսպիսով խախտելով Իսրայելի և «Հեզբոլա»-ի միջև կնքված փխրուն հրադադարը:
Հրադադարն ուժի մեջ է մտել նոյեմբերի 27-ից՝ ավելի քան մեկ տարվա ռազմական գործողություններից հետո, որ սկսվել են Գազայում պատերազմի բռնկումից հետո։ Երկու կողմերն էլ միմյանց են մեղադրում հրադադարի ռեժիմը խախտելու մեջ։
Լիբանանի անվտանգության ծառայությունների աղբյուրը, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ հարվածի թիրախում են եղել «Հեզբոլա»-ին պատկանող պահեստները»: Զոհեր չկան։
Հրադադարի ռեժիմը հսկում է ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Լիբանանի, Իսրայելի և ՄԱԿ-ի խաղաղապահներից կազմված կոմիտեն։ Լիբանանը կողմերին, մասնավորապես՝ ԱՄՆ-ին և Ֆրանսիային, խնդրել է ճնշում գործադրել Իսրայելի վրա՝ արագացնելու ուժերի դուրսբերումը երկրի հարավից հրադադարի պայմանների համաձայն:
Իսրայելական բանակը պետք է դուրս գա 60 օրվա ընթացքում մինչև 2025 թվականի հունվարը, նրանց փոխարեն կտեղակայվեն լիբանանյան բանակն և խաղաղապահները։
Իսրայելի բանակը դեռևս հայտարարություն չի տարածել արևելյան Լիբանանում տեղի ունեցած հարվածի վերաբերյալ: