Լիբանանի խորհրդարանն այսօր չի կարողացել նախագահ ընտրել։ Այս պաշտոնում առաջադրված Զինված ուժերի հրամանատար գեներալ Ջոզեֆ Աունը 71 քվե է ստացել՝ հաղթանակի համար անհրաժեշտ 86-ի փոխարեն։
Շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլա» և «Ամալ» շարժումները ներկայանցող պատգամավորները քվեարկության առաջին փուլում Աունի օգտին չեն քվեարկել։ Reuters գործակալության տեղեկություններով, սակայն, երկրորդ փուլում շիա պատգամավորները պատրաստվում են քվեարկել Աունի օգտին։
Լիբանանի նախագահի ընտրության երկրորդ փուլը կկայանա առաջիկա ժամերին։