Կառավարման և ռեսուրսների գծով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Վերմանը հոկտեմբերի 23-ից 25-ը կմեկնի Փարիզ՝ մասնակցելու Ֆրանսիայի կառավարության կողմից կազմակերպված Լիբանանի ժողովրդին և ինքնիշխանությանն աջակցելու միջազգային համաժողովին, հայտնում է Պետքարտուղարի գրասենյակը:
Խոշոր տերությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են Փարիզում՝ Լիբանանում հրադադարի հասնելու, ինչպես նաև տեղահանվածներին առնվազն 500 միլիոն եվրոյի շտապ հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցով։
Լիբանանի իշխանությունները հայտարարել են, որ իրենք ամսական 250 միլիոն դոլարի կարիք ունեն՝ ճգնաժամը հաղթահարելու համար։
Լիբանանի վարչապետ Նաջիբ Միկատին կմասնակցի հանդիպմանը, սակայն Իսրայելից և Իրանից ներկայացուցիչներ հրավիրված չեն։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն քննադատել է նախաձեռնությունը։
Չնայած համաժողովին ներկայացված են 70 պատվիրակություններ և 15 միջազգային կազմակերպություններ, քիչ թվով բարձրաստիճան նախարարներ են մասնակցում։
Լիբանանում Ֆրանսիայի հատուկ բանագնացը Ժան-Իվ Լը Դրիանը, զգուշացրել է, որ եթե հակամարտությունը չկանգնեցվի, երկրում «կարող է քաղաքացիական պատերազմ սկսվի»։ «Եթե այսպես շարունակվի, Լիբանանն անկման վտանգի տակ կհայտնվի», - ասել է բանագնացը։
Ավելի վաղ Մերձավոր Արևելք էր մեկնել ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն՝ ընդարձակվող պատերազմը կանգնեցնելու և Գազայում հրադադարի շուրջ բանակցությունները վերականգնելու նպատակով։