Մատչելիության հղումներ

Լեհաստանի նախագահական ընտրություններում հաղթել է եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին


Լեհաստանում նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր թեկնածու, ազգայնական եվրոսկեպտիկ Կարոլ Նավրոցկին ստացել է քվեների 50.89 տոկոսը՝ հաղթելով իշխող, եվրոպամետ թեկնածու Ռաֆալ Թշասկովսկուն: Նա հավաքել է 49.11 տոկոս։ Այս մասին երկուշաբթի վաղ առավոտյան հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

42-ամյա Նավրոցկին պատմաբան է և ղեկավարել է Լեհաստանի ազգային հիշողության ինստիտուտը, իր նախընտրական քարոզարշավում խոստացել էր տնտեսական և սոցիալական քաղաքականությունը կենտրոնացնել լեհերի, այլ ոչ թե այլազգիների, այդ թվում՝ Ուկրաինայից եկած փախստականների վրա։

Չնայած մի շարք սկանդալների՝ ներառյալ մի տարեց քաղաքացուց բնակարան ձեռք բերելու հետ կապված հարցերը և կազմակերպված ծեծկռտուքին մասնակցելու խոստովանությունը, Նավրոցկին կարողացել է հաղթել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG