«Ուկրաինայում խաղաղության հաստատման ամերիկյան ծրագրի ընթացիկ բովանդակությանը մենք դեռ ծանոթ չենք», - այսօր Մոսկվայում հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Նրա խոսքով` ռուսական կողմը Վաշինգտոնի հետ բանակցում է՝ «երկարաժամկետ և կայուն խաղաղության հասնելու նպատակադրմամբ»։ Ռուսական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ ԵՄ ներկայացուցիչները այլ նպատակներ են հետապնդում։
«Արևմտյան Եվրոպան մտածում է բացառապես կրակի դադարեցման մասին։ Նրանց համոզմամբ, դա հնարավորություն կտա փոքր-ինչ շունչ քաշել և կրկին Զելենսկու վարչակազմին պատրաստել Ռուսաստանի Դաշնության դեմ պատերազմին»,-հայտարարել է Լավրովը։