Մատչելիության հղումներ

Լարսը բացվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար


Լարսի անցակետի մոտ, արխիվ
Լարսի անցակետի մոտ, արխիվ

Շուրջ մեկ շաբաթ Լարս տանող ճանապարհը փակ էր, տարբեր երկրների հազարավոր մեքենաներ արգելափակված էին: Դրանցից ավելի քան 500-ը հայկական բեռնատարներ էին:

Ռուսաստանում Հայաստանի մաքսային կցորդ Վահան Հակոբյանի փոխանցմամբ՝ միջազգային նշանակության Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածում երթևեկությունն այսօր վերականգնվել է թեթև մարդատար և ուղևորատար տրանսպորտային միջոցների համար:

Ճանապարհի այդ հատվածում երթևեկությունը կիրականացվի անխափան՝ միայն ձնահոսքի թունելներով։ Այս պահի դրությամբ ճանապարհը մնում է փակ միայն բեռնատար տրանսպորտային միջոցների համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG