Վրաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի խորհրդարանների միջև կստեղծվի համագործակցության եռակողմ մեխանիզմ:
Այդ մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել Տաշքենդում Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Երեք երկրների խորհրդարանների նախագահները պատվիրակությունների հետ միասին կքննարկեն այդ ձևաչափով հարաբերությունների հետագա խորացումը, ինչպես նաև տարածաշրջանային հարցերն ու տնտեսական նախագծերի զարգացումը, պարզաբանել է Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն: