Մատչելիության հղումներ

Կրկին հարվածներ Զապորոժիեին. հաղորդվում է 4 վիրավորի մասին


Զապորոժիեն հարվածներից հետո, 25-ը սեպտեմբերի, 2024թ․
Զապորոժիեն հարվածներից հետո, 25-ը սեպտեմբերի, 2024թ․

Հոկտեմբերի լույս 10-ի առավոտյան ռուսական կողմը հարվածել է Զապորոժիեին։ Տեղի իշխանությունները հայտնում են 4 վիրավորների մասին, վնասվել են նաև բնակելի շենքեր:

Ուկրաինայի ազգային ոստիկանությունը հայտնել է, որ ռուսական ուժերը, ըստ նախնական տեղեկությունների, ղեկավարվող ինքնաթիռի ռումբեր են օգտագործել քաղաքի վրա իրականացրած 3 հարվածների ժամանակ:

Հաղորդվում է նաև կենտրոնական Կրիվոյ Ռոգ քաղաքի վրա ռուսական ԱԹՍ-ների հարձակման մասին, մեկ մարդ վիրավորվել է։

Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը գտնվում է հենց Զապորոժիեում։ Ատոմակայանը 200-ի թվականից Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Օբյեկտը դարձել է բազմակի հարձակումների և դիվերսիաների թիրախ, որոնց համար Մոսկվան և Կիևը մեղադրում են միմյանց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG