Մատչելիության հղումներ

Կրեմլը սպառնում է պատասխանով, եթե ԱՄՆ-ը Ուկրաինային թույլ տա հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլը հայտարարում է, որ Ռուսաստանը «համապատասխան պատասխան» կտա, եթե Միացյալ Նահանգները թույլ տա Ուկրաինային հեռահար հարվածներ հասցնել Ռուսաստանի խորքերում։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բազմիցս հորդորել է Արևմուտքին թույլ տալ օգտագործել Արևմուտքից ստացած հեռահար զենքերը Ռուսաստանին հարվածելու համար, իսկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ հաստատեց, որ իր վարչակազմն «այժմ ուղիներ է մշակում»։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ամենօրյա ճեպազրույցում լրագրողներին ասել է, որ կարծես թե Վաշինգտոնն արդեն որոշել է թույլ տալ Ուկրաինային օգտագործել այդ զենքերը Ռուսաստանի ներսում հեռահար հարվածների համար։

«Այս բոլոր գործողությունների պատասխանը հատուկ ռազմական օպերացիան է», - հայտարարել է Պեսկովը՝ օգտագործելով Ուկրաինայում պատերազմի համար Կրեմլի նախընտրած տերմինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG