Մատչելիության հղումներ

Կրեմլը կրկին պնդում է՝ գնահատական չի տա, քանի դեռ ինքնաթիռի կործանման հետաքննության արդյունքները չեն ստացվել


Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․
Բաքվից Գրոզնի թռչող ադրբեջանական ավիաուղիների ինքնաթիռի բեկորները Ղազախստանի տարածքում, 25-ը դեկտեմբերի, 2024թ․

Կրեմլը ոչ մի գնահատական չի տա Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում «Ադրբեջանական ավիաուղիներ» ավիաընկերության մարդատար ինքնաթիռի կործանման մասին, քանի դեռ հետաքննության եզրակացությունները չեն ստացվել, այսօր լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Այդ ավիամիջադեպի հետաքննությունը շարունակվում է, և քանի դեռ այդ հետաքննության արդյունքներից եզրակացություններ չեն արվել, մենք իրավասու չենք գնահատականներ տալ և գնահատական չենք տալու», - ասել է Կրեմլի խոսնակը։

Հարցին, թե արդյո՞ք Կրեմլը տեսել է ադրբեջանցի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովի պահանջը՝ «ներողություն խնդրել ինքնաթիռի կործանման համար, քանի որ ռուսական հակաօդային պաշտպանությունն է խոցել ինքնաթիռը», Պեսկովն ասել է, որ իրենք «անկասկած տեսել են»։

«Ես ոչինչ չունեմ ավելացնելու իմ ասածին», - եզրափակել է Պուտինի մամուլի քարտուղարը։

Բաքվից Գրոզնի ուղևորվող ինքնաթիռը վթարի է ենթարկվել դեկտեմբերի 25-ին՝ Ղազախստանի տարածքում, 38 մարդ զոհվել է, 29-ը վիրավորվել։ Ինքնաթիռը վթարից առաջ անցել էր Ռուսաստանի օդային տարածքի այն հատվածով, որտեղ վերջին ամիսներին ռուսական հակաօդային պաշտպանության համակարգն աշխատում է ուկրաինական անօդաչուների հարձակման դեմ։

Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևը, անդրադառնալով լուրին, որ ինքնաթիռը խոցվել է հրթիռով, ասել է, որ դա նման ենթադրություններն անհիմն են՝ ընդգծելով, որ լուսանկարների հիման վրա եզրակացություններ անելը ժամանակավրեպ է:

Կրեմլի խոսնակը երեկ հորդորել էր սպասել քննության արդյունքներին։ Մեկնաբանություններից հրաժարվել է նաև Ադրբեջանի նախագահը՝ մշելով․ - «Ինձ միայն ասվել է, որ ինքնաթիռը փոխել է ուղղությունը եղանակային վատ պայմանների պատճառով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG