Մատչելիության հղումներ

Կրեմլը հայտարարում է՝ «կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը»


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով

Կրեմլը հայտարարել է, որ կողջունի, եթե Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Աբու Դաբիում համաձայնության գան խաղաղության պայմանագրի ստորագրման շուրջ, քանի որ դա խաղաղություն և կայունություն կբերի տարածաշրջանին։

«Մենք, իհարկե, ողջունում ենք նման ուղիղ երկխոսության փաստը, և բազմիցս տարբեր մակարդակներում ասել ենք, որ կողջունենք խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ ստորագրումը», - լրագրողներին ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։

Դմիտրի Պեսկովը նաև պնդել է, թե Ռուսաստանը լիովին աջակցում է այդ գործընթացին, քանի որ «նման պայմանագրի ստորագրումը կանխատեսելիություն, կայունություն և խաղաղություն կավելացնի տարածաշրջանում»։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG