Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում ընդունել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանին։ Ռուսական կողմի փոխանցմամբ՝ հանդիպմանը ներկա է եղել նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«Անադոլու» գործակալությունը, հղում անելով թուրքական դիվանագիտական աղբյուրներին նշել է, որ հանդիպմանը քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի դադարեցմանն ուղղված վերջին նախաձեռնությունները, ինչպես նաև մայիսի 16-ին Ստամբուլում կայացած խաղաղության բանակցություններից հետո տեղի ունեցած զարգացումները։
Պուտինը և Ֆիդանը անդրադարձել են նաև տնտեսության և էներգետիկայի ոլորտներում երկկողմ հարցերի։