Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր հերքել է պնդումները, թե ռուս-թուրքական հարաբերություններում սառնություն է նկատվում։
«Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները բազմաբնույթ են, շարունակում են զարգանալ, և ինտենսիվ երկխոսությունը՝ ևս», - ասել է Դմիտրի Պեսկովը:
Խոսելով երկու երկրների առաջնորդների՝ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի միջև հնարավոր շփումների մասին, Պեսկովն ասել է. - «Մենք այնքան սերտ աշխատանքային հարաբերություններ ունենք, որ կարելի է դրանք կազմակերպել հաշվված ժամերի ընթացքում»: