Մատչելիության հղումներ

Կրակոցներ Թեհրանի Գերագույն դատարանում. երկու դատավոր սպանվել է


Թեհրանի Գերագույն դատարանում տեղի ունեցած կրակոցների հետևանքով զոհվել են Իրանի երկու հայտնի դատավորներ՝ Ալի Ռազինին և Մոհամմադ Մուղիսեին, հայտնում է «Ազատության» իրանական ծառայությունը:

Հրաձգությունից հետո, դատական իշխանության լրատվական կենտրոնը հայտարարել է, որ այս առավոտ «պլանավորված գործողությամբ Գերագույն դատարան ներթափանցած զինված անձը սպանել է երկու դատավորի»։

Իրանական IRNA պետական լրատվական գործակալությունը, վկայակոչելով իրազեկ աղբյուրները, հայտնում է, որ ևս մեկ դատավոր վիրավորվել է հրաձգության հետևանքով:

Դատական իշխանության լրատվական կենտրոնի հաղորդագրության համաձայն, «նախնական քննության արդյունքներով պարզվել է, որ մեղադրյալը ոչ գործ է ունեցել դատարանում, ոչ էլ Գերագույն դատարանի այցելուներից է եղել»։

Ըստ «Մեհր» գործակալության՝ հարձակվողը հրաձգությունից հետո ինքնասպան է եղել:

Հարձակման դրդապատճառը պարզ չէ։

Երկու զոհերն էլ նշանակալի պաշտոններ են զբաղեցրել Իրանի դատական համակարգում։ Դատավոր Մոհամմադ Մողիսեին նախագահել է բազմաթիվ քաղաքական դատավարություններ, այդ թվում՝ 2009 թվականի ընդդիմադիր «Կանաչ» շարժման կողմնակիցների հետ կապված գործեր: Մարդու իրավունքների խախտման համար նա պատժամիջոցների տակ էր և՛ Եվրամիության, և՛ Միացյալ Նահանգների կողմից:

Դատավոր Ալի Ռազինին աշխատել է բազմաթիվ բարձրաստիճան պաշտոններում և Իրանի ընդդիմության կողմից մեղադրվել է 1988 թվականին քաղբանտարկյալների մի շարք արտադատական սպանությունների մեջ ներգրավված լինելու մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG