«Քաղաքացիական պայմանագրի» վարչության արտահերթ նիստում հաստատվել են Գյումրիի և Փարաքարի նախընտրական ցուցակները, հայտնում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ֆեյսբուքյան գրառմամբ:
Այլ մանրամասներ վարչապետը չի նշել:
Գյումրիում ավագանու արտահերթ ընտրություններն անցկացվելու են մարտի 30-ին: Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման և ընտրական ցուցակի էլեկտրոնային եղանակով ձևավորման համար օգտահաշիվ ստանալու համար ԿԸՀ դիմումներ կարող են ներկայացնել փետրվարի 21-ից մարտի 5-ը:
Փարաքարում ևս ընտրությունները կանցկացվեն մարտին: