Մատչելիության հղումներ

ՔՊ նախընտրական ցուցակում չի լինի նաև վարչապետի նախկին օգնական Նաիրի Սարգսյանը


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը մերժել է նաև պատգամավոր Հայկ Սարգսյանի եղբոր՝ Նաիրի Սարգսյանի թեկնածությունը:

Այս տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում հաստատեց պատգամավոր Սարգսյանը: ՔՊ վարչություն օրեր առաջ էլ չի հաստատել նաև Հայկ Սարգսյանի թեկնածությունը:

Նաիրի Սարգսյանը Փաշինյանի վաղեմի զինակիցներից է, կուսակցության հնաբնակներից, թե ինչու են որոշել, որ չլինի 2026-ի ցուցակում, թիմակիցները չեն հիմնավորել: Սարգսյան եղբայրները, որ 2007 թվականից Փաշինյանի հետ փողոցում են եղել, չեն հաշտվում թիմակիցների որոշման հետ, բողոքարկելու են վարչության որոշումը:

Նաիրի Սարգսյանը 2018 թվականից վարչապետ Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, երեք տարի է՝ կառավարությունում չէ: Պատգամավոր Հայկ Սարգսյանը համոզված է՝ օնլայն կազինոների հարկերը կրկնապատկելու իր նախագծի պատճառով են իրենց մերժում: Կարծում է, որ իշխող կուսակցության վարչության միջոցով իր դեմ են դուրս եկել բուքմեյքերական ընկերությունների սեփականտերերը, որոնց գրպանին իր նախագծով հարվածել է: Նրա այս հայտարարություններին կուսակցությունից դեռ չեն արձագանքել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG