Մատչելիության հղումներ

ՔՊ-ականները մտադիր էին բարձրացնել Անդրանիկ Քոչարյանին ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը


ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ
ԱԺ Պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյան, արխիվ

Ազգային ժողովի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք անդամներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ երեկ նախատեսված նիստում պատրաստվում էին բարձրացրել Անդրանիկ Քոչարյանին Պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից հեռացնելու հարցը։

«Ազատության» աղբյուրի փոխանցմամբ, խմբակցությունից շատերը, այդ թվում՝ առանցքային անդամներ, կողմ են Քոչարյանին պաշտոնանկ անելուն, սակայն դեռ այդ հարցը պետք է քննարկվի Փաշինյանի հետ։ Բայց հստակ չէ, թե խմբակցությունում քանի հոգի էր պատրաստվում իր դժգոհությունը հայտնել կուսակցից։

Այս պահին նրան հեռացնելու հիմնավորումները հստակ ձևակերպված չեն, կհաջողե՞ն ՔՊ-ականներն իրենց թիմակցին հեռացնելու հարցում, թե՞ ոչ, դեռ պարզ չէ։ «Ազատության»-ը փոխանցեցին, որ որոշումն, ըստ էության, կախված է վարչապետից։

Արձագանքելով՝ Քոչարյանն այսօր ասաց, որ ինքն այդպիսի տեղեկություն չունի։ «Աղբյուրը պետք է գտնել։ Տեղյակ չեմ, որ նման օրակարգ կա», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց Քոչարյանը։

Երեկ ժամը 19։00-ին նախատեսված նիստը տեղի չունեցավ ԱԺ-ում 2025-ի բյուջե քննարկումների պատճառով։ Թե երբ տեղի կունենա նիստը, դեռ հստակ չէ։

Ավելի մանրամասն՝ այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG