Մատչելիության հղումներ

Կուրսկի մարզի վրա Ուկրաինայի ԶՈՒ-ի հարձակումները խափանել են Մոսկվայի և Կիևի միջև գաղտնի բանակցությունները․ WP


Ուկրաինայի և Ռուսաստանի միջև Կատարի միջնորդությամբ բանակցությունները, որոնք պետք է տեղի ունենային օգոստոսին Դոհայում, անորոշ ժամանակով հետաձգվել են Ռուսաստանի Կուրսկի մարզում ուկրաինական զորքերի հարձակողական գործողությունների պատճառով, այս մասին The Washington Post-ին հայտնել են բանակցություններին մոտ կանգնած պաշտոնյաները։

Բանակցությունների ընթացքում կողմերի պատվիրակությունները նախատեսում էին քննարկել էներգետիկ ենթակառուցվածքների վրա փոխադարձ հարվածների դադարեցման մասին համաձայնագիրը։ Եվ այդ պայմանավորվածությունը հավասարազոր կլիներ մասնակի հրադադարի, նշում է ամերիկյան պարբերականը։

Նախապատրաստվող հանդիպման մասնակիցները հույս ունեին, որ այս բանակցությունները կարող են ճանապարհ հարթել պատերազմի ավարտի դադարեցման մասին համապարփակ համաձայնության համար։ Սակայն, ըստ իրավիճակին ծանոթ անանուն դիվանագետների, Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից հետո ռուսական պատվիրակությունը հետաձգել է հանդիպումը Կիևի գործողություններն անվանելով «էսկալացիա»։

Ռուսաստանը «չի չեղարկել բանակցությունները, նրանք ասել են՝ մեզ ժամանակ տվեք», - փոխանցել է թերթի զրուցակիցներից մեկը։

Մեկ այլ աղբյուր էլ ասել է՝ «Կուրսկից հետո ռուսները հրաժարվել են»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG