Ռուսաստանի Կուրսկի մարզի 560 բնակիչներ Ուկրաինայի զինված ուժերի հարձակումից ավելի քան մեկ տարի անց համարվում են անհետ կորած, գրում է Mediazona-ն՝ հղում կատարելով ՌԴ ՆԳՆ որոնման բազայի վրա:
Ըստ լրագրողների՝ 2024 թվականի օգոստոսին ուկրաինական ուժերի գործողության սկզբից գերատեսչության որոնման բազայում 1388 մարդ էր ներառված, այժմ դեռ փնտրվողների թվում է 560 մարդ:
Այս տարվա օգոստոսի վերջին Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը հայտնել էր, որ անհետ կորած է 590 մարդ: «Մենք հասկանում ենք, թե որտեղ են նրանցից 300-ը (և՛ գերության մեջ ու ազատագրված բնակավայրերում գտնվողներ, և՛ զոհվածներ)», - գրել էր նա:
2024-ի օգոստոսին ուկրաինական զորքերը մտան Կուրսի մարզի տարածք: Նրանք վերահսկում էին Սուջայի շրջանը մինչև այս տարվա մարտը: