Մատչելիության հղումներ

Կուալա Լումպուրում մեկնարկել է Լավրով - Ռուբիո հանդիպումը


ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրով, կոլաժ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիո, ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Լավրով, կոլաժ

Կուալա Լումպուրում մեկնարկել է Ռուսաստանի և ԱՄՆ արտգործնախարարների հանդիպումը; Սա Սերգեյ Լավրովի և Մարկո Ռուբիոյի երկրորդ հանդիպումն է, որը տեղի է ունենում Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի գագաթնաժողովի շրջանակում։

Հանդիպումից օրեր առաջ հեռախոսազրույց էին ունեցել երկու երկրների ղեկավարները, ավարտին Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե դժգոհ է ուկրաինական հակամարտությունը դադարեցնելու ուղղությամբ Վլադիմիր Պուտինի քայլերից՝ չբացառելով, որ Վաշինգտոնը կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG