Կոսովոյի կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է «ժամանակավորապես» տեղավորել ԱՄՆ-ի կողմից արտաքսված միգրանտներին՝ երրորդ երկրներում նրանց վերաբնակեցնելու շրջանակներում, այս մասին «Ազատության»-ը հայտնել է Կոսովոյի կառավարության խոսնակ Պերպարիմ Կրիզիուն։
Վերջինիս խոսքով՝ Պրիշտինան պատրաստ է «մեկ տարվա ընթացքում մինչև 50 մարդ ժամանակավորապես վերաբնակեցնել՝ նրանց անվտանգ վերադարձը իրենց ծագման երկիր հեշտացնելու համար»։
«Կառավարությունը հայտնել է համագործակցելու իր պատրաստակամությունը՝ առաջարկելով անհատներ ընտրելու առաջարկվող ցուցակից, եթե նրանք համապատասխանում են օրենքի գերակայության և հասարակական կարգի հետ կապված որոշակի չափանիշների», - հավելել է Կրիզիուն։
Անցած օրերին Bloomberg-ը գրել էր, որ Թրամփի վարչակազմը ճնշում է գործադրում Սերբիայի և այլ բալկանյան երկրների վրա՝ Միացյալ Նահանգների կողմից արտաքսված միգրանտներին ընդունելու հարցով։