Մատչելիության հղումներ

Կոբախիձեն և Էրդողանը խոսել են Հարավային Կովկասում իրավիճակի մասին


Վրաստանի վարչապետը Թուրքիայի նախագահի հետ քննարկել է երկու երկրների միջև ռազմավարական գործընկերությունը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հանդիպման մասին հայտնել է X սոցիալական ցանցում:

Վրացական կառավարության ղեկավարը և Ռեջեփ Էրդողանը Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում կայացած հանդիպմանը քննարկել են նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորել Վրաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ձևաչափը:

Իրակլի Կոբախիձեն կրկին պատրաստակամություն է հայտնել՝ նպաստելու երկխոսությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև:

Ընդգծվել է ոլորտային համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը «մեր տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս տնտեսական առաջընթացի և երկարաժամկետ անվտանգության ապահովման նպատակով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG