Մատչելիության հղումներ

Կոբախիձե․ «Տուսկը մեզ սպառնում է»


Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը նախօրեին խորհրդարանում հնչեցրած իր հայտարարություններով՝ «փորձել է շանտաժի ենթարկել պաշտոնական Թբիլիսիին»։

Լեհաստանի վարչապետը նախօրեին Սեյմում ունեցած ելույթում կոչ էր արել չեղարկել կամ սահմանափակել ազատ վիզային ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար՝ այդ երկրում արձանագրված ժողովրդավարական հետընթացի պատճառով։

«Չի կարելի մարդկանց սպառնալ միայն այն պատճառով, որ նրանց կատարած ընտրությունն ինչ-որ մեկին Եվրոպայում դուր չի գալիս», - հայտարարել է Կոբախիձեն։

Վրաստանի վարչապետի համոզմամբ՝ Տուսկի հայտարարությունները Վրաստանում ներքին գործընթացներ խթանելու հեռահար նպատակ ունեն։

«Նման շանտաժի նպատակն է, որ Վրաստանում ներքաղաքական պրոցեսները սխալ ուղիով ընթանան»,-հայտարարել է Կոբախիձեն:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG