«ԵՄ շանտաժի է ենթարկում վրաց ժողովրդին՝ սպառնալով չեղարկել ազատ վիզային ռեժիմը», - այսօր հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նրա խոսքով, նման գործողությունները վկայում են, որ, - «եվրոպական բյուրոկրատիան բարդ կացության մեջ է հայտնվել»։
«Շանտաժի այդ գործիքն այնքան է արժեզրկվել, որ վրաց հանրությունը դադարել է դրան արձագանքել», - հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը՝ պնդելով, որ նախկինում, - «Վրաստանի բնակչությունը շատ ավելի սուր էր արձագանքում այդ սպառնալիքներին»։