Այսօր «Արաբկիր» բժշկական համալիր է տեղափոխվել մեկ տարեկան երկու ամսական երեխա՝ «կլինիկական մահ» ախտորոշմամբ։
Բժշկական համալիրի հաղորդագրության համաձայն՝ երեխան գտնվում է վերակենդանացման և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում` բժիշկների հսկողության տակ։
Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով իրավապահ մարմինների կողմից իրականացվում է քննություն։
Քննչական կոմիտեից հաղորդում են, որ դեպքի առթիվ ՔԿ Երևանի քննչական վարչությունում սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Նախաքննության ընթացքում մեկ անձ ձերբակալվել է:
«Ազատության» տեղեկությամբ՝ ձերբակալվածը երեխայի խորթ մայրն է: