Մատչելիության հղումներ

ՔԿ-ն հայտնում է «Մեր ձևով»-ի հանրահավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու մասին, կա կալանավոր


Մի խումբ անձինք նյութապես «շահագրգռել են այլ անձանց մասնակցել» հաջակցություն գործարար Սամվել Կարապետյանին կազմակերպված հավաքին, հայտնում է Քննչական կոմիտեն: Մեկ անձ կալանավորվել է:

Հանրահավաքը տեղի էր ունեցել Երևանի Ազատության հրապարակում հոկտեմբերի 18-ին՝ որպես աջակցություն կալանավորված սրբազաններին և «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար, կալանավորված Սամվել Կարապետյանին:

Նշվում է, որ քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը):

Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։

Ավելի վաղ Կարապետյանի առաջնորդած «Մեր ձևով» շարժումը հերքել էր իշխանական լրատվամիջոցներում հայտնված ձայնագրությունը հանրահավաքին մարդկանց հավաքագրելու մասին:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG