Մատչելիության հղումներ

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի և բրիտանացի գիտնականների


Ամերիկացի գիտնական Դեյվիդ Բեյքեր, բրիտանացի գիտնականներ Դեմիս Հասաբիս և Ջոն Ջամփեր
Ամերիկացի գիտնական Դեյվիդ Բեյքեր, բրիտանացի գիտնականներ Դեմիս Հասաբիս և Ջոն Ջամփեր

Քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը շնորհվել է ամերիկացի Դեյվիդ Բեյքերին, բրիտանացիներ Դեմիս Հասաբիսին և Ջոն Ջամփերին՝ սպիտակուցների կառուցվածքների հետազոտության համար։

«Այս տարի ճանաչված հայտնագործություններից մեկը վերաբերում է եզակի սպիտակուցների ստեղծմանը: Մյուսը կապված է 50-ամյա երազանքի իրականացման հետ՝ կանխատեսել սպիտակուցների կառուցվածքը դրանց ամինաթթուների հաջորդականությունների միջոցով: Այս երկու հայտնագործությունները հսկայական հնարավորություններ են բացում», - հայտարարել է Քիմիայի Նոբելյան կոմիտեի նախագահ Հայներ Լինկեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG